ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Մահացել է ՌԴ էկոնոմիկայի նախկին նախարար, Մարդու իրավունքների խորհրդի անդամ Եվգենի Յասինը։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա դուստրը՝ Իրինա Յասինան։
«Հայրիկի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 28-ին, ժամը 13:00-ին Պոկրովսկի բուլվարում գտնվող Տնտեսագիտական բարձրագույն դպրոցի շենքում»,- գրել է նա։
90-ականների սկզբին Եվգենի Յասինը զբաղեցրել է Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, մինչև 2022 թվականը եղել է գիտական ղեկավար, այնուհետև Ազգային հետազոտական համալսարանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պատվավոր գիտական տնօրեն: 2018 թվականից եղել է Ռուսաստանում Մարդու իրավունքների խորհրդի անդամ։