ԱՄՆ սենատորը մտահոգված է ԼՂ– ում տիրող ծանր հումանիտար իրավիճակով

ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիման ժամանակ
Գերի Փիթերսն ու Նիկոլ Փաշինյանը խոսել են ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիման ժամանակ իր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը սենատոր Փիթերսը ընդգծել է ԼՂ հումանիտար օգնության` սննդի, դեղորայքի և այլ էական պաշարների տեղ հասցնելու անհրաժեշտությունը։
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիման ժամանակ
«Նա իր տպավորություններն է կիսել Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր կատարած այցերից, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,– ասված է հաղորդագրությունում։
ՀՀ վարչապետն էլ իր հերթին բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում սենատոր Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` ստեղծված խնդիրների հաղթահարման գործում:
«Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ առկա սերտ փոխգործակցությունը, այդ թվում` մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և այլ ուղղություններով»,– ասված է հաղորդագրությունում։
ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիման ժամանակ
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության օրակարգի հետ կապված հարցերին:
Հիշեցնենք` Գերի Փիթերսի (դեմոկրատ, Միչիգան նահանգ) գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 22-ին։
Սեպտեմբերի 23–ին ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Կոռնիձոր, զրուցել մարդկանց հետ։
Այսօր Գերի Փիթերս հանդիպել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։