ԱՄՆ-ն Լեհաստանին 2 մլրդ դոլարի վարկ կտրամադրի պաշտպանության արդիականացման համար․ Պետդեպ

ԱՄՆ Պետդեպ
Այդ միջոցները ներդրում կունենան ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման գործում, կարծում են Վաշինգտոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ-ն Լեհաստանին 2 մլրդ դոլարի վարկ կտրամադրի պաշտպանության արդիականացման համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարությանը։
«ԱՄՆ-ն հպարտությամբ հայտնում է Լեհաստանի համար պաշտպանության արդիականացմանն աջակցելուն ուղղված 2 մլրդ դոլարի չափով ուղղակի փոխառության վերաբերյալ պայմանավորվածության ստորագրման մասին»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հատկացված միջոցները կօգնեն առաջ մղել Լեհաստանի ջանքերը պաշտպանության արդիականացման ուղղությամբ և ներդրում կունենան ՆԱՏՕ-ի արևելյան թևի ամրապնդման գործում: