Ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի 2 զինծառայող մահացել է, 1-ը վիրավոր է

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Հակատանկային ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի 2 զինծառայող է մահացել, 1-ը վիրավոր է։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Պայթյունի հետևանքով մահացել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Շադմանով Աքրամ Յունիսօղլին և Սեիդով Թուրալ Իսլամօղլին։
Մեկ այլ ադրբեջանցի զինծառայող Ալիև Էլվին Թալեհօղլին էլ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։ Նրան հոսպիտալացրել են, վիճակը գնահատվել է կայուն։