Իրանի հատուկ ծառայությունները Թեհրանում տասնյակ պայթյուններ են կանխել

Թեհրանի ոստիկանություն . Արխիվային լուսանկար
Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության տեղեկություններով` ձերբակալությունների ընթացքում հանցագործների մոտ մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել, այդ թվում` դանդաղ գործողության ռումբեր և մահապարտների գոտիներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայությունները Թեհրանում ահաբեկչություններ են կանխել։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարությունը։
«Հատուկ ծառայությունները հայտնաբերել, չեզոքացրել և կալանավորել են դավադրության բոլոր մեղավորներին, որոնց նպատակը Թեհրանի խիտ բնակեցված շրջաններում 30 ահաբեկչական պայթյուններ կազմակերպելն էր», – նախարարության հայտարարությունն է մեջբերում ISNA գործակալությունը։
Գործակալության տվյալներով` հատուկ ծառայության աշխատակիցները 28 կասկածյալ են ձերբակալել երեք նահանգներում` Ալբորզ, Արևմտյան Ադրբեջան և Թեհրան։ Բոլորը առնչություն ունեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։
Ձերբակալությունների ընթացքում հանցագործների մոտ մեծ թվով պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել, այդ թվում` դանդաղ գործողության ռումբեր և մահապարտների գոտիներ։ Բացի այդ, ահաբեկիչները 17 միավոր զենք, զինամթերք և արբանյակային կապի սարքեր ունեին։