Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի. տեխզննում է իրականացվում

Սեպտեմբերի 23–ին ժամը 18:00-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը այսօր` սեպտեմբերի 24–ին, չի աշխատելու։ Տեղեկությունը Sputnik Արմնենիային հայտնեց մետրոպոլիտենի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը։
Նա նշեց, որ Երևանի մետրոպոլիտենում երեկ երեկոյան խնդիրը վերացված է եղել, սակայն այսօր առավոտվանից բոլոր գնացքները տեխզննում են անցնում ուղևորների անվտանգությունից ելնելով։
Հիշեցնենք` «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում գնացք էր խափանվել, և Երևանի մետրոպոլիտենը ժամը 08:50-ից անցել էր միգծանի - երկկողմանի երթևեկության։ Ժամը 18:00-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։
Ուղևորներն անվտանգ տարհանվել են. ի՞նչ է կատարվել Երևանի մետրոյում