Երևանի մետրոպոլիտենը դարձյալ չի աշխատում

Մետրոպոլիտենի լրատվական ծառայությունը հեռազանգերին չի պատասխանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիենը դարձյալ չի աշխատում։
Մարդիկ հանդիպում են Երևանի մետրոպոլիենի «Բարեկամություն» կայարանի մուտքի փակ դռներին
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ մայրաքաղաքի մետրոպոլիտենի դռները փակ են. Հավաքված քաղաքացիներն ասում են` տեխնիկական խնդիր է։
Մարդիկ հանդիպում են Երևանի մետրոպոլիենի «Բարեկամություն» կայարանի մուտքի փակ դռներին
Մետրոպոլիտենի լրատվական ծառայությունը հեռազանգերին չի պատասխանում:
Երևանի մետրոպոլիենի «Բարեկամություն» կայարանի մուտքի դռները
Մոտակա վաճառակետերի աշխատակիցների խոսքով` մետրոն այսօր ընդհանրապես չի բացվել։
Հիշեցնենք` «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում գնացք էր խափանվել, և Երևանի մետրոպոլիտենը ժամը 08:50-ից անցել էր միգծանի - երկկողմանի երթևեկության։ Ժամը 18:00-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։
Ուղևորներն անվտանգ տարհանվել են. ի՞նչ է կատարվել Երևանի մետրոյում