ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Երևանի մետրոյում այսօր առավոտյան գնացքը խափանվել է վագոնի առջևի ձախակողմյան անիվի վնասվելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ անիվը կիսով չափ դուրս է եկել ռելսից։
«Փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացնում վագոնը ռելսերի վրա տեղափոխելու համար։ Ուղևորներն անվտանգ տարհանվել են «Սասունցի Դավիթ» կայարան։ Տուժածներ չկան»,– ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Գործարանային» կայարանից «Սասունցի Դավիթ» կայարան ուղեհատվածում գնացք է խափանվել, և Երևանի մետրոպոլիտենը ժամը 08:50-ից անցել է միգծանի - երկկողմանի երթևեկության։