ՌԱԴԻՈ

Ռուսաստանը կշարունակի Հայաստանին բենզին և դիզվառելիք մատակարարել. մեկնաբանում է տնտեսագետը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ՌԴ կառավարության որոշման նշանակությունը ՀՀ տնտեսության համար, նաև անդրադարձել հայաստանյան շուկայում բենզինի բարձր գնին։
Sputnik
Դիզվառելիքն ու բենզինը ՀՀ տնտեսության համար խիստ կարևոր ապրանքներ են, ու դրանց անխափան մատակարարումը կարևոր նշանակություն ունի երկրի տնտեսության համար։ Sputnik Արմենիայի եթերում նման տեսակետ հայտնեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագետ Աղասի Թավադյանը` մեկնաբանելով ՌԴ կառավարության` բենզինի և դիզվառելիքի մատակարարումը ԵԱՏՄ երկրներ (այդ թվում` Հայաստան) շարունակելու մասին։
Հայտնել ենք, որ Ռուսաստանի կառավարությունը ս.թ. սեպտեմբերի 21-ից արգելել է բենզինի և դիզվառելիքի արտահանումը։ ԵԱՏՄ անդամ երկրների համար, սակայն, նախատեսվել են բացառություններ, և միության անդամ երկրները, այդ թվում` Հայաստանը, նախկինի պես շարունակելու են ՌԴ–ից հեղուկ վառելիք ստանալ։
«Դիզվառելիքն ու բենզինը պետության զարգացման համար շատ կարևոր են, որվհետև դրանք մտնում են բոլոր տնտեսական ապրանքների մեջ որպես հիմնածախս»,– ասաց տնտեսագետը։
Խոսելով Հայաստանում բենզինի բարձր գնի մասին` Թավադյանը հայտնեց, որ իրենք ուսումնասիրել են գնագոյացումը և պարզել, որ Հայաստանում վաճառվող բենզինի գնի վրա ազդող առաջին գործոնը տրանսպորտային ծախսերն են։
«Մինչև հասնում է Հայաստան, գինը թանկանում է»,– բացատրում է մասնագետը և հավելում, որ, ելնելով համաշխարհային տնտեսական իրողություններից ու ռուսաստանյան էներգակիրների նկատմամբ կիրառված սահմանափակումներից` Ռուսաստանը ստիպված է վաճառքի գները համապատասխանեցնել միջազգային շուկայի գներին։
ԵԱՏՄ–ի խնդիրը միության անդամ երկրների քաղաքացիների բարեկեցությունն է. Ալեքսեյ Օվերչուկ
«Հասկանում ենք, որ այս պահին համաշխարհային քաղաքականություն է գնում և փորձում են սահմանափակել ՌԴ–ից դիզվառելիքի, նավթի և բենզինի արտահանումը։ Ի պատասխան Ռուսաստանը սահմանափակում է արտահանումը, որպեսզի բենզինի գինը իր համար մրցունակ լինի միջազգային շուկայում»,– ասաց Թավադյանը` արձանագրելով, որ սա բացասաբար է ազդում նաև ՌԴ–ից հեղուկ վառելիք ներմուծող երկրների, այդ թվում` ՀՀ–ի վրա։
Նշենք, որ վերջին 1 տարվա ընթացքում ՀՀ–ից դեպի ԵԱՏՄ արտահանման ծավալը 5 տոկոսով գերազանցել է ԵԱՏՄ–ից ՀՀ ներմուծված ապրանքների ծավալը։
Ներմուծումը 12 ամսվա կտրվածքով կազմել է 3 մլրդ դոլար, արտահանումը` 2.85 մլրդ։