ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. 48 տարեկանում կյանքից հեռացել է մեր գործընկերը` օպերատոր, «Միր» հեռուստաընկերության ինժեներ Տիգրան Գալստյանը: Մահվան պատճառը սրտի կաթվածն է:
«Հայաստանի Հանրապետությունում «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղի կոլեկտիվը ցավակցում է նրա հարազատներին և մերձավորներին», - ասված է հեռուստաընկերության հայաստանյան մասնաճյուղի հաղորդագրության մեջ:
Տիգրան Գալստյանը Հայաստանի Հանրապետությունում «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղում աշխատել է 2006 թվականի ապրիլի 1-ից: Պարգևատրվել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ոսկե կրծքանշանով: