Աշխարհի առաջնություն. Սլավիկ Գալստյանը 10։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին

Սլավիկ Գալստյանը հաղթելու որևէ շանս չտվեց թուրք մրցակցին։
Sputnik
Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին` Եվրոպայի գործող չեմպիոն Մուրատ Ֆիրատին, և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է գոտեմարտի տեսագրությունը։
Սլավիկ Գալստյանը քառորդ եզրափակիչում կմրցի ամերիկացի Ալեխանդրո Սանչոյի հետ։
Նշենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջանությունն ընթանում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։
Հիշեցնենք` հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը երեկ` սեպտեմբերի 22-ին, 9:6 հաշվով հաղթեց Ղազախստանի ներկայացուցչին և բրոնզե մեդալ նվաճեց` միաժամանակ ապահովելով օլիմպիական վարկանիշ:
Իսկ աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը առաջնության կիսաեզրափակիչ գոտեմարտում 2 րոպե 3 վայրկյանում 9։0 հաշվով հաղթեց լիտվացի Մինդաուգաս Վենցկաիտիսին և դուրս եկավ եզրափակիչ փուլ։ Նա նույնպես արդեն ապահովել է օլիմպիական խաղերի ուղեգիրը։