Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրևներ են սպասվում. եղանակի տեսություն

Անձրևային եղանակ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` անձրևները կդադարեն սեպտեմբերի 26-ին
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։Սեպտեմբերի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում այսօր և վաղը անձրև չի գա։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 28-30, գիշերը` 14-16 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն