9։0. աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է

Գոտեմարտն ավարտվեց ժամանակից շուտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող հունահռոմեական ոճի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ գոտեմարտում 2 րոպե 3 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9։0 հաշվով հաղթանակի հասավ լիտվացի Մինդաուգաս Վենցկաիտիսի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ փուլ։
Ալեքսանյանն, այսպիսով, արդեն իսկ ապահովել է օլիմպիական ուղեգիրը այս քաշային կարգում։
Նշենք, որ օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը նախորդ գոտեմարտը ևս ավարտել էր 9-0 հաշվով` հաղթելով Չեխիան ներկայացնող մրցակցին։
Մինչ այդ նա մեկնարկում 10-4 հաշվով հաղթել էր ռումին Նիկու Օժոգին, իսկ 1/8 եզրափակիչում` ամերիկացի Ժոզեֆ Ռաուին (դարձյալ 9։0 հաշվով)։
Եզրափակիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանի մրցակիցը կլինի Իրանի ներկայացուցիչ Մոհամմադհադի Սարավին։
Ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Գևորգ Ղարիբյանը ԱԱ կիսաեզրափակիչում են
Նշենք, որ այսօր երեկոյան Մալխաս Ամոյանը կպայքարի մրցաշարի բրոնզե մեդալի ու օլիմպիական ուղեգրի համար։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-24-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կկայանա Փարիզ 2024-ի համար վարկանիշային աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում հանդես են գալիս Արսեն Հարությունյանը (57 կգ), Նորիկ Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ)։
Այս տարի հայ մարզիկները ռեկորդային թվով մեդալներ են նվաճել. Ժաննա Անդրեասյան
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում հանդես են գալիս Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը ( 82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ)։
Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: