Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը մեկնում է Եվլախ` Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման

Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են տարածում, որոնց մեջ երևում են Լեռնային Ղարաբաղի պատվիրակության մեքենաները։
Sputnik
Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը մեկնում է Եվլախ` Բաքվի ներկայացուցիչների հետ հանդիպման, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայտնել ենք, որ սեպտեմբերի 20–ին Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
«Քննարկվելու են վերաինտեգրման հարցերը»,–գրում են ադրբեջանական ԶԼՄ–երը։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 20-ի ժամը 21:30-ի դրությամբ կա առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։