Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ադրբեջանը խախտել է հրադադարը և հրաձգային զինատեսակներ կիրառել Ստեփանակերտի մատույցներում

Ստեփանակերտ
Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները խախտել են կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել սեպտեմբերի 20-ին։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Ադրբեջանական կողմը Ստեփանակերտի մատույցներում կիրառել է հրաձգային զինատեսակներ»,– ասված է հաղորդագրությունում:
Շահագրգիռ կողմերի ներգրավմամբ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում իրավիճակը հանգուցալուծելու նպատակով:
Տեղեկատվական շտաբը հորդորում է չտրվել խուճապային տրամադրություններ տարածող գրառումներին և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։
Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:
Սեպտեմբերի 21–ին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանական Եվլախում կայացավ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։