Ցուցարարները փակեցին Տիգրան Մեծի պողոտան

Մի խումբ քաղաքացիներ նստել են փողոցի երթևեկելի հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարները փակեցին Տիգրան Մեծի պողոտան։
Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտայից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը
Ավելի վաղ հայտնել էինք, որ գործադիր մարմնի դիմաց ի պաշտպանություն Արցախի ակցիա է ընթանում։ Ցուցարարները վստահ են` պետք է պայքարել ու չկորցնել վերջին հույսը։
Նրանց մի մասն այժմ նստել է երթևեկելի հատվածում։ Քաղաքացիներն այդպես են իրենց բողոքի ձայնը բարձրացնում Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ։
1 / 4

Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտայից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը

2 / 4

Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտայից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը

3 / 4

Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտայից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը

4 / 4

Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտայից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհը

Ցույցի մասնակիցները պաստառներ են պահել, որոնցից մեկի վրա գրված է. «Խաղաղ բնակավայրերը հրետակոծվում են»։ Մյուս պաստառների վրա պատկերված են ադրբեջանական հրետակոծությունից տուժած և տարհանվող մարդիկ` կանայք, ծերեր, երեխաներ։
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբեր 19-ին լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Այս պահի դրությամբ Արցախում 32 զոհ կա, ավելի քան 200 վիրավոր։ Հազարավոր քաղաքացիներ երեկ հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և պատասխան էին պահանջում ՀՀ իշխանություններից։
Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: