Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Գեղամ Մանուկյանին շտապօգնության մեքենայով տարան Հանրապետության հրապարակից

Ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկում նաև անհամաչափ ուժ կիրառելով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Հանրապետության հրապարակում լարված իրավիճակ է ստեղծվել բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ Ոստիկաններն ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, որոնք փորձում էին վրան տեղադրել հրապարակում։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ բողոքի ակցիայի մասնակիցների թվում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը ոստիկանների հետ հրմշտոցի ժամանակ վնասվածք է ստացել։
1 / 5

Գեղամ Մանուկյանին օգնություն են ցուցաբերում

2 / 5

Գեղամ Մանուկյանին օգնություն են ցուցաբերում

3 / 5

Գեղամ Մանուկյանին օգնություն են ցուցաբերում

4 / 5

Գեղամ Մանուկյանին օգնություն են ցուցաբերում

5 / 5

Գեղամ Մանուկյանին օգնություն են ցուցաբերում

Նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել, ապա շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։
Իրավիճակը շարունակում է լարված մնալ, ոստիկանները քաղաքացիների են բերման ենթարկում։
Ոստիկանների կիրառած ուժի հետևանքով տարբեր քաղաքացիներ են վնասվածքներ ստացել։ Նրանցից մեկին շտապ օգնությանը բրիգադն օգնություն է ցուցաբերում հենց կառավարության շենքի մոտ։
Իրավիճակը Երևանի Հանրապետության հրապարակում
Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 27 զոհ, 200 վիրավոր։
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանական նոր ագրեսիան քաղաքացիներին բերել է ՀՀ կառավարության շենքի մոտ։ Նրանք պատասխան են պահանջում ՀՀ իշխանություններից։