Շոյգուն Թեհրան է ժամանել, նա բանակցություններ կանցկացնի Իրանի ռազմական ղեկավարության հետ

Շոյգուին ողջունել է ԻԻՀ–ի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին։
Sputnik
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունն այսօր Թեհրան է ժամանել` բանակցելու Իրանի ռազմական ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«ՌԴ ՊՆ պատվիրակությունն այցի ընթացքում մի շարք բանակցություններ կանցկացնի հանրապետության ռազմական ղեկավարության հետ», – ասված է հայտարարության մեջ։
Ինչպես նշում է գերատեսչությունը, այցը կնպաստի ռուս–իրանական ռազմական կապերի ամրապնդմանը և երկու երկրների միջև համագործակցության զարգացման կարևոր փուլ կդառնա։
Իրանի ԶՈւ ԳՇ գլխավոր շենքի մոտ կայացավ ռուսական պատվիրակության պաշտոնական հանդիպման արարողությունը պատվո պահակային վաշտի և նվագախմբի մասնակցությամբ։ Շոյգուին ողջունել է ԻԻՀ–ի ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին։