Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ

Ռմբակոծված Ստեփանակերտը. տեսանյութ

Ադրբեջանը հարվածներ է հասցրել Արցախի մայրաքաղաքին։
Sputnik
Ռումբերի բեկորներից վնասված ավտոմեքենաներ, կոտրված ապակիներ, խանութների ցուցափեղկեր. այսպիսի տեսք ունի Ստեփանակերտը հիմա` ադրբեջանական ռմբակոծությունից հետո։
Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել։ Կադրերը փաստում են, որ Ադրբեջանը հարվածներ է հասցրել քաղաքի բնակելի հատվածներին։
Հիշեցնենք` Ադրբեջանն այսօր լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի դեմ։ Արցախի ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` ժամը 13։00–ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումներ է անցկացնում։
Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ահաբեկչական հարձակման հետևանքով կա 25 զոհ (այդ թվում՝ 2 խաղաղ բնակիչ), 140 վիրավոր։