Հայաստանի որոշ հատվածներ մառախուղով կպատվեն. եղանակի տեսություն

Մառախուղ
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Երևանում մի քանի օր անձրև չի գա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Հայաստանի ամբողջ տարածքում անձրև չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Սեպտեմբերի 20-ի և 23-ի ցերեկը, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը երեկ նվազել է 2-3, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 7-8 աստիճանով, այսօրվանից աստիճանաբար նույնքան կբարձրանա։
Երևանում սեպտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 25-27, գիշերը` 12-14 աստիճան տաքություն։
Եղանակի տեսություն