Իրանցի երկրպագուները ներխուժել են Թեհրանի հյուրանոց, որտեղ կանգ է առել Ռոնալդուն

Իրանցի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել բուն հանդիպմանը, որը տեղի կունենա երկրի խոշորագույն «Ազադի» մարզադաշտում։
Sputnik
Իրանցի ֆուտբոլասերները Թեհրանում ներխուժել են հյուրանոց` հուսալով, որ կկարողանան տեսնել Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այսօր Ռոնալդուն «Ալ Նասրաի» կազմում Թեհրան է մեկնել մասնակցելու Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի (ԱՖԿ) Չեմպիոնների լիգայի տեղի «Պերսեպոլիս» ակումբի դեմ խաղին մասնակցելու համար: Հանդիպումը կկայանա այսօր:
Մի քանի տասնյակ երկրպագուներ հավաքվել են հյուրանոցի մոտ, որտեղ կանգ է առել Ռոնալդուն, այնուհետև ներխուժել են նախասրահ և վանկարկել պորտուգալացու անունը: Ավելի վաղ երկրպագուները օդանավակայանից ուղեկցել էին «Ալ Նասրի» ֆուտբոլիստներին տեղափոխող ավտոբուսը` պաստառներով զարդարելով հյուրանոց տանող ճանապարհը:
Ինչպես հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը, «Ալ Նասրայի» խաղացողներին Թեհրանում հսկում է «էլիտար ստորաբաժանումը», որում ընդգրկված եննախագահական ուղևորությունների ուղղությամբ մասնագիտացած իրավապահ մարմինների աշխատակիցները: Նրանք պետք է կանխեն երկրպագուների և սաուդյան թիմի խաղացողների միջև ցանկացած շփում։
Իրանցի երկրպագուները չեն կարողանա ներկա գտնվել բուն հանդիպմանը, որը տեղի կունենա երկրի խոշորագույն «Ազադի» մարզադաշտում (այս մարզադաշտում կարող է մինչև 90 հազար մարդ տեղավորվել): Դա պայմանավորված է 2021 թվականին Instagram-ում «Պերսեպոլիսի» էջում վիճահարույց գրառման հրապարակումից հետո Ասիական ֆուտբոլի կոնֆեդերացիայի սահմանած պատժամիջոցներով։
Ծախսում է ու ծախսում. Ռոնալդուի և Ռոդրիգեսի բաժանման մասին լուրերը հաստատվում են