Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 431-ի

Լաբորատորիա
Կարմրուկով վարակվածներից 301-ը երեխաներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 431-ի: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Վարակվածներից ոչ մեկը հոսպիտալացված չէ, 270-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում:
Վարակվածներից 301-ը երեխաներ են, 130-ը` մեծահասակ:
Հունիսին Երևանի բնակչության բնական աճը կազմել է 1.2%