«Գրում եմ Հենրիխին». Սպերցյանը` Մխիթարյանի հետ իր հարաբերությունների մասին

Էդուարդ Սպերցյանը. Արխիվային լուսանկար
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը խոսել է ազգային հավաքականի նախկին առաջատարի հետ ունեցած շփումների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի– Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կապ է պահպանում ազգային հավաքականի նախկին ավագ և առաջատար Հենրիխ Մխիթարյանի հետ։ Այս մասին Սպերցյանին ասել է «Nobel» YouTube-յան ալիքի հետ զրույցում։
«Ես երբեմն գրում եմ Հենրիխին: Արդյոք ամաչո՞ւմ եմ. ես մինչև հիմա էլ ամաչում եմ։ Մենք շփվում ենք ռուսերենով։ Ես նրան առաջին անգամ տեսա «Կուբանի» մարզադաշտում՝ Ռուսաստան-Հայաստան խաղին։ Նա իմ ձեռքը բռնած դուրս եկավ խաղադաշտ: Նույնիսկ լուսանկար կա: Հայրս նույնիսկ ասաց, որ հայերեն սովորեմ ասել «գոնե մեկ գոլ խփիր»։ Հիշեցինք իր հետ այս պատմությունը։ Ես նրան ցույց տվեցի լուսանկարը։ Նա ծիծաղեց»,- ասել է Սպերցյանը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2022 թվականի մարտի սկզբին։ Նա ընդգծել էր, որ մտադիր է կենտրոնանալ ակումբային կարիերայի վրա։