Ընտրության գնալիս երևանցիներին անձրևանոցը պետք կգա. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանի փոփոխություն չի նախատեսվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը, սեպտեմբերի 21-ին, կեսօրից հետո, առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավարևմտյան` 2-4 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում սեպտեմբերի 17-ին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ինչպես են հայաստանցի զբոսաշրջիկները փորձում «գրկել» հսկայական Պետերբուրգը