Վարազդատ Լալայանը աշխարհի փոխչեմպիոն է, Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց արծաթե փոքր մեդալ

Վարազդատ Լալայանը Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը. Արխիվային լուսանկար
Ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Վարզադատ Լալայանի ու Սիմոն Մարտիրոսյանը մրցակիցը ոչ միայն հանրահայտ Լաշա Տալախաձեն էր, այլ նաև մեր տղաների նախկին թիմակից ու մեր հայրենակից Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Վարազդատ Լալայանը երկամարտում 460 կգ արդյունքով դարձավ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Մեր երկու մարզիկներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Սիմոն Մարտիրոսյանն ու հստակ կատարեց առաջին մոտեցումը` գլխավերևում պահելով 195 կգը։ Երկրորդ մոտեցումն էլ մեր ծանրորդը գերազանց իրացրեց, ու Սիմոնի արդյունքը արդեն հավասար էր 200 կգ-ի։
Հետո արդեն իր ելույթները սկսեց Վարազդատ Լալայանը, որը առաջին մոտեցման ժամանակ բարձրացրեց 205 կգ, իսկ Մարտիրոսյանը նույն քաշը պատվիրել էր իր երրորդ մոտեցման համար, սակայն չկարողացավ բարձրացնել այդ քաշը, և պոկում վարժությունում զբաղեցրեց 6-րդ տեղը։ Իսկ մրցանակային տեղերի համար պայքարի մեջ մնացին Վարազդատ Լալայանը, Գոռ Մինասյանն ու Լաշա Տալախաձեն։
Վարազդատը ապահովեց մեդալը` բարձրացնելով 212 կգ։ Գոռ Մինասյանը պատասխանեց 213 կգ-ով։ Իսկ Լաշա Տալախաձեն բարձրացրեց 215 կգ։ Պոկում վարժությունում մարզիկներին մնացել էր մեկական մոտեցում։ Լալայանը չկարողացավ բարձրացնել 217 կգն ու դարձավ բրոնզե մեդալակիր։ Գոռ Մինասյանը պատվիրեց 220 կգ, բայց նա էլ անհաջողության մատնվեց ու արժանացավ արծաթե մեդալի։ Տալախաձեն արդեն որպես վարժության հաղթող իրացրեց նաև երրորդ մոտեցումը՝ 220 կգ։
Հրում վարժությունն էլ մեր հավաքականի կազմում սկսեց Մարտիրոսյանը, և գլխավերևում ֆիքսեց 240 կգ-ն։ Լալայանի մոտեցում էլ արդյունավետ էր՝ 242կգ, հետո էլ Վարազդատը բարձրացրեց 248 կգ։ Իսկ Մարտիրոսյանը մոտեցավ 250 կգ-ին, ու գերազանց կատարեց վարժությունը։ Եվ այդ արդյունքը մեր մարզիկին ապահովեց արծաթե մեդալը երկամարտում։ Երրորդ մոտեցումը Լալայանի մոտ չստացվեց, բայց դա չխանգարեց հայ ծանրորդին նվաճել արծաթե մեդալը երկամարտում, իսկ Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում 250 կգ արդյունքով նվաճեց արծաթե փոքր մեդալն ու երկամարտում 450 կգ արդյունքով 4-րդն է։ Աշխարհի չեմպիոնի կոչումը երկամարտի 473 կգ արդյունքով հերթական՝ 7-րդ անգամ նվաճեց Լաշա Տալախաձեն։
Այպիսով Հայաստանի հավաքականը երկամարտում նվաճեց երկու՝ արծաթե և բրոնզ մեդալ։ Ունեցանք նաև ոսկե և այլ հարգի մեդալներ առանձին վարժություններում։ Թե ինչ վարկանիշ վաստակեցին հայ ծանրորդները, և քանի մասնակից կունենանք օլիմպիական խաղերում, կիմանանք մոտ ապագայում։
Հարությունյանը և Ալիխանյանը պարտվեցին, բայց Արսենը դեռ կարող է օլիմպիական ուղեգիր վաստակել