ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովայի ամուսինը` հայտնի երգահան Նիկոլայ Դոբրոնրավովը։ Տեղեկությունը հայտնում է բանաստեղծուհի Լյուբով Վորոպաևան:
«... Վարպետը, որ հարուցելով գործընկերներից շատերի նախանձը` հրաշալի երգի տողեր հղկեց ոսկերչական ճշգրտությամբ։ Տաղանդավոր և համեստ մարդը հեռացավ»,- գրել է նա սոցցանցում։
Բանաստեղծը նոյեմբերին կդառնար 95 տարեկան։
Դոբրոնրավովի բանաստեղծությունների հիման վրա երաժշտություն են գրել Միքայել Թարիվերդիևը, Առնո Բաբաջանյանը, Փոլադ Բյուլբյուլօղլին, Եվգենի Մարտինովը, Լեոնիդ Աֆանասևը, Էդուարդ Կոլմանովսկին, Արկադի Օստրովսկին և շատ ուրիշներ:
Դոբրոնրավովի բանաստեղծությունների հիման վրա երգերը կատարել են Սերգեյ Լեմեշևը, Գեորգ Օտսը, Լյուդմիլա Զիկինան, Յուրի Գուլյաևը, Մուսլիմ Մագոմաևը, Իոսիֆ Կոբզոնը, Մայա Կրիստալինսկայան, Աննա Գերմանը, Լև Լեշչենկոն, Նոնա Մորդյուկովան, Էդիտա Պիեխան և այլք։