Բրազիլիայի Ամազոնաս նահանգում «Embraer Bandeirante» ինքնաթիռի կործանման հետևանքով 12 մարդ է մահացել՝ 10 ուղևոր և երկու օդաչու: Տեղեկությունը հայտնում է РБК-ն՝ հղում անելով CNN Brazil-ին։
Նշվում է, որ ինքնաթիռը Մանաուսա նահանգի մայրաքաղաքից մեկնում էր Բարսելուս, ուղևորները պատրաստվում էին սպորտային ձկնորսությամբ զբաղվել։ Վայրէջքի ժամանակ հորդառատ անձրև է եղել։ Քաղաքացիական պաշտպանության տվյալներով՝ դա կարող էր կործանման պատճառներից մեկը լինել։
«Մանրամասները չգիտենք։ Մի քանի զեկույց ունեմ։ Ես չեմ ուզում խանգարել հետաքննությանը», - ասել է Ամազոնասի հասարակական անվտանգության քարտուղար, գնդապետ Վինիսիուս Ալմեյդան:
Ինքնաթիռի սեփականատեր «Manaus Aerotaxi» ավիաընկերությունն ափսոսանք է հայտնել վթարի կապակցությամբ։ Փոխադրողը նշել է, որ ուղևորների և անձնակազմի անվտանգությունն առաջնային է, ուստի ընկերությունում վստահ են, որ օդանավն ու անձնակազմը համապատասխանել են բոլոր անհրաժեշտ պահանջներին: Ընկերությունը պատրաստվում է ճշտել աղետի հետ կապված բոլոր մանրամասները։