Արման Անդրեասյանը բրոնզե մեդալ է նվաճել ըմբշամարտի աշխարհի առաջնությունում

Արման Անդրեասյան. Արխիվային լուսանկար
Անդրեասյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4։1 հաշվով հաղթել էր Չինաստանի ներկայացուցչին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել։
Մինչև 70 կգ քաշային կարգի պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճային Արման Անդրեասյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ վճռորոշ գոտեմարտում 12:1 հաշվով վստահ հաղթանակ տանելով հնդիկ Աբհիմանյու Աբհիմանյուի նկատմամբ։
Անդրեասյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4։1 հաշվով հաղթել էր չինացի Նա Չաոյին, 1/8 եզրափակիչում Անդրեասյանը 5։2 հաշվով առավելության էր հասել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 5։3 հաշով հաղթել էր ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին:
Կիսաեզրափակի Արման Անդրեասյանը 0։7 հաշվով պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Զայն Ալեն Ռեթերֆորդին: