Հայաստանում օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Երևանում ևս մեկ օր անձրև չի գա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Այսօր և առաջիկա երկու օրերին կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում Հայաստանի առանձին շրջաններում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում այսօր անձրև չի գա։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 26-28, գիշերը` 14-16 աստիճան տաքություն։ Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Եղանակի տեսություն
Երևանի հանրային տրանսպորտում արդեն գործում է միասնական տոմսային համակարգը