ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում գյուղատնտեսական սննդի անվտանգությունը լուրջ խնդիր է։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացման ժամանակ, որին մասնակցել է տիկնոջ` Աննա հակոբյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացման ժամանակ
Նրա խոսքով` այն ընկալումը, որ ինչքան շատ պարարտանյութ տան, այնքան մեծ ու շատ կլինի բերքը, իր բացասական հետևանքներն էլ ունի։
«Ժամանակակից աշխարհում միտումներ կան զարգացնելու օրգանիկ գյուղատնտեսությունը, առողջ գյուղատնտեսությունը: Եվ սննդի անվտանգությունը նույնպես մեզ համար խնդիր է»,- ասել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով` սա չի կարող լինել գյուղացու, քաղաքացու, իշխանության, ընդդիմության առանձին վերցրած խնդիրը:
«Մեր շուկաներից և խանութներից այդ ապրանքը գնում է բոլորի տուն՝ և՛ ընդդիմադիրների, և՛ կառավարության համախոհների, և՛ չեզոքների, և՛ քաղաքականացվածների, և՛ չքաղաքականացվածների: Հետևաբար, սրանք գլոբալ խնդիրներ են, և սրանց նկատմամբ մեր ուշադրությունը բավարար չէ»,–ասել է նա:
Փաշինյանն ընդգծել է, որ փառատոնը յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները, գնորդները և տարբեր կազմակերպություններ ու հնարավոր ներդրողներ հանդիպում են փորձի փոխանակման, համագործակցության և նոր շուկաներ գտնելու նպատակով:
Յուրաքանչյուր տարի փառատոնին մասնակցում են շուրջ 200 ֆերմերներ և ֆերմերային խմբեր:
Գյուղական կյանքի և ավանդույթների հոբելյանական 10-րդ փառատոնի բացման արարողությունը