dasaran.am–ի հիմնադիրը, Գևորգ Ալթունյանը և 3 անձ մեղադրվում են ՊՆ–ից փող հափշտակելու մեջ

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ հանցավոր խումը, նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. 5 անձինք, այդ թվում dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը, մեղադրվում են ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար 2019-2021թթ ընթացքում կազմակերպված գնման ընթացակարգերի շրջանակներում 106 մլն 300 հազար ՀՀ դրամ հափշտակելու մեջ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Դեպտեմբերի 15–ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել է dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը։ Նրա փաստաբան Լևոն Սահակյանը գրել էր, որ իր պաշտպանյալը մեղադրվում է այն բանի համար, որ «հանդգնել է ՀՀ պաշտպանության նախարարությանը օրենքով սահմանված կարգով օգտակար լինել»։
«Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գևորգ Ալթունյանը «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի, dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանի, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ.Պ.-ի և նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ և խաբեությանբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ»,–ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Նշված անձանց, 2023 թվականի սեպտեմբերի 15–ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։
Նույն օրը որոշում է կայացվել վերջիններիս ձերբակալելու մասին։
Միջնորդություն է ներկայացվել դատարան` Գևորգ Ալթունյանի, Սուրեն Ալոյանիի, Ա.Բ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։
Նախաքննությունը շարունակվում է։