Վշտացած եմ միջազգային կառույցների և մեծ երկրների քայլերից. Քոքսը՝ Արցախում կատարվողի մասին

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը
Բարոնուհին շեշտեց, որ մինչ օրս որևէ ազգ չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին և այն իրավիճակին, որ այսօր տիրում է Արցախում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը վշտացած է միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա, ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ: Այս մասին Քոքսը նշեց Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը Երևանում
«Արցախի բնիկ, հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողում էթնիկ և կրոնական զտումների առջև: Այս իրավիճակը գնալով սրվում է: Գերտերությունների կամ միջազգային կազմակերպությունների արձագանքը աչ մի արդյունք չի տվել: Ոչ մի ժողովուրդ չի դիմադրել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին»,- ասաց բարոնուհին:
Հետևաբար նա հարց բարձրացնում` ով կարձագանքի, եթե Բաքուն հավակնություն ունենա Երևանի, Զանգեզուրի կամ Սևանա լճի նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը Երևանում
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի և առևտրային համաձայնագրի դիմաց Արցախի ժողովրդից ակնկալվում է, որ հրաժարվեն իրենց ինքնորոշման իրավունքից: Քոքսը վստահ է՝ այդպիսով ավելի քան 120.000 բնիկ հայ կդառնա հակահայկական ավտորիտար պետության քաղաքացի՝ նրանք ստիպված կլինեն զիջելու իրենց ազատությունն ու սեփական հողի նկատմամբ վերահսկողությունը: