Ուկրաինայի ԶՈւ–ն հրթիռակոծել է Նովայա Կախովկան. 1 մարդ զոհվել է, 12-ը` վիրավորվել

Ուկրաինական զորքը Նովայա Կախովկա քաղաքին հարված է հասցրել հրթիռով։
Sputnik
Ուկրաինայի ԶՈւ–ն առավոտյան հրթիռակոծել է քաղաքի բնակելի թաղամասը։ Իշխանությունների տվյալով` առնվազն 4 բազմաբնակարանային շենք և դպրոց է վնասվել, մեկ մարդ զոհվել է, 12-ը` վիրավորվել։
Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքին ուկրաինական զորքը հարված է հասցրել հրթիռով, ամենայն հավանականությամբ` ինքնաթիռից։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքային օկրուգի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։
Հիշեցնենք` Խերսոնի մարզը ՌԴ սուբյեկտ դարձավ 2022 թվականի սեպտեմբերին անցկացված հանրաքվեի արդյունքում։ Ուկրաինական կողմը չի ճանաչում հանրաքվեի լեգիտիմությունը և շարունակում է գնդակոծել մարզի տարածքը։ Այսօրվա դրությամբ ՌԴ վերահսկողության ներքո է Խերսոնի մարզի տարածքի 75%–ը, իսկ Դնեպրի աջ ափին գտնվող հատվածը, այդ թվում` Խերսոնը, շարունակում է մնալ Ուկրաինայի տիրապետության ներքո։
Արևմուտքում կարծում են, որ Կիևը չի կարողացել օգտվել ստացած զենքի հնարավորություններից. FT