Մահացել է Ֆերնանդո Բոտերոն, որի քանդակները տեղադրված են Երևանի Կասկադում

Ֆերնանդո Բոտերո
Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնին կից քանդակների պարտեզում տեղադրված են Ֆերնանդո Բոտերոյի ստեղծած քանդակներներից 3-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. 91 տարեկանում մահացել է կոլումբացի նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն։ Տեղեկությունը հայտնում է РБК–ն։
Նշվում է, որ Բոտերոն մահացել է Մոնակոյի իր տանը, նա ունեցել է առողջական խնդիրներ։ Քանդակագործն անցյալ շաբաթ հոսպիտալացվել էր, բժիշկները թոքաբորբ էին ախտորոշել։ Մի քանի օր հիվանդանոցում անցկացնելուց հետո Բոտերոն որոշել էր բուժումը շարունակել տանը։
Հիշեք այս խոսքերը, երբ հերթական անգամ անցնելու կլինեք Կասկադում պառկած ծխող կնոջ կողքով
Ֆերնանդո Բոտերոն ծնվել է 1932թ.–ի ապրիլի 19–ին Կոլումբիայի Մեդելյին քաղաքում։ Նա մարդկանց ամենօրյա կյանքը, պատմական իրադարձությունները, կերպարներն ու անգամ անշունչ առարկաները պատկերում էր չափազանցված, փարթամ և անհամաչափ տեսքով։
Նշենք, որ Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնին կից քանդակների պարտեզում տեղադրված են Ֆերնանդո Բոտերոյի ստեղծած քանդակներներից 3-ը՝ «Կատուն», «Հռոմեացի զինվորը» և «Ծխող կինը»։