ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik.Այսօր լուսադեմին հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի փայտի արտադրամասում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 15-ին` ժամը 05։30-ին։
«Հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և երկու ջրատար»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին։