Ֆինլանդիան ռուսական մեքենաները չի առգրավի, բայց պահանջելու է դուրս բերել դրանք

Ռուսաստանի և Ֆինլանդիայի սահմանը
Ռուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները պետք է դուրս բերվեն երկրից մինչև 2024 թվականի մարտի 16-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Ֆինլանդիան մտադիր չէ սեփականատերերից առգրավել արդեն իսկ իր տարածքում գտնվող ռուսական պետհամարանիշերով մեքենաները, սակայն պարտավորեցնում է դրանք նշված ժամկետներում դուրս բերել երկրից։ Այս մասին հայտնում է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Էլինա Վալտոնեն, որի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ–ը։
«Ֆինլանդիայում առգրավում են պատժամիջոցների տակ հայտնված ապրանքները ներկա պահին որևէ փոփոխություն հարցի վերաբերյալ չի սպասվում», – հայտարարել է արտգործնախարարը։
Այնուամենայնիվ, ինչպես նշել է Վալտոնեն, ռուսական պետհամարանիշերով ավտոմեքենաները պետք է դուրս բերվեն երկրից մինչև 2024 թվականի մարտի 16-ը։
ԶԼՄ–ների տվյալներով` 10 ուղևորից պակաս ուղևորների համար նախատեսված ռուսական համարներով տրանսպորտային միջոցներն այլևս չեն կարողանա մուտք գործել Ֆինլանդիա։ Բացի այդ, հայտնի է, որ բացառություններ են գործելու, որոնց մասին կհայտնեն լրացուցիչ։
Սեպտեմբերի 10-ին Եվրահանձնաժողովը հաստատել է պատժամիջոցային օրենսդրությունը ՌԴ քաղաքացիների նկատմամբ, որի համաձայն անձնական բջջային հեռախոսներով, ավտոտրանսպորտային միջոցներով և կոսմետիկայով մուտքը կարող է դիտարկվել որպես արգելված ներմուծում։ Ավելի ուշ Եվրահանձնաժողովը վերանայեց այս որոշումը` մեղմացնելով կիրառվող միջոցները։
Սակայն Լիտվայում և Լատվիայում ՌԴ դեսպանատները իրենց քաղաքացիներին կոչ արեցին հրաժարվել ՌԴ պետհամարանիշեր ունեցող մեքենաներով այդ պետություններ այցելելուց։