Դեմ ենք դպրոցների միավորմանը. Գետքի դպրոցի ծնողները փակել են միջհամայնքային ճանապարհը

Այս պահին իրավապահները փորձում են բացել միջհամայնքային ճանապարհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Գետք բնակավայրի դպրոցի երեխաներն ու ծնողները փակել են միջհամայնքային ճանապարհը։ Նրանք բողոքում են մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցները միավորելու նախագծի դեմ։
Շիրակի մարզի Գետք բնակավայրի դպրոցի երեխաներն ու ծնողները բողոքում են դպրոցների միավորման դեմ
Նշենք, որ Գետքի դպրոցը, որն այս պահին ունի 71 աշաակերտ, պետք է միավորվի Երազգավորսի դպրոցի հետ:

«Երկվորյակ երեխա ունեմ, որոնք Գետքի դպրոցի 11-րդ դասարանում են սովորում ու ինչ–որ մեկի քմահաճույքիով պետք է գնան ուրիշ գյուղում շարունակեն իրենց կրթությունը»,–Sputnik Արմենիայի թղթակցի հհետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` Էդիտա Անդալյանը։

Նշենք, որ այս պահին իրավապահները փորձում են բացել ճանապարհը։