Սյունիքում և Արցախում կանձրևի, Երևանում` ոչ. եղանակի տեսություն

Սյունիք. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 14-ին Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 15-ին սպասվում է ՀՀ–ում առանց տեղումների եղանակ, իսկ 16-18-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-4 մ/վրկ արգությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-16-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում սեպտեմբերի 14-16-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 17-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում սեպտեմբերի 14–ին եղել է 10-12 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +23...+25 աստիճան։