Մահացել է Մոլդովայի առաջին նախագահը

Միրչա Սնեգուր
Պետության նախկին ղեկավարը մահացել է սեպտեմբերի 14-ի գիշերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի – Sputnik. 82 տարեկանում կյանքից հեռացել է Մոլդովայի նախագահ Միրչա Սնեգուրը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Մոլդովան` հղում անելով հանրապետության առաջին խորհրդարանի պատգամավոր, նախկին փոխվարչապետ Կոնստանտին Տամպիզային։
Սնեգուրին հուղարկավորելու են Քիշնևի կենտրոնական գերեզմանատանը կնոջ կողքին։
Միրչա Սնեգուրը Մոլդովայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1990 թվականի սեպտեմբերի 3-ից մինչև 1997 թվականի հունվարի 15-ը։
Սնեգուրը ծնվել է 1940 թվականի հունվարի 17-ին Ռումինիայի Սորոկա գավառի Տրիֆենեշտ գյուղում։ Նա ավարտել է Քիշնևի գյուղատնտեսական ինստիտուտը, աշխատել է գյուղատնտեսության ոլորտում, ինչպես նաև տարբեր կառավարչական պաշտոններ է զբաղեցրել Մոլդովայի հյուսիսային շրջաններում։
2000 թվականին պարգևատրվել է Հանրապետության շքանշանով, արժանացել է Քիշնևի գյուղատնտեսական համալսարանի (1996 թ.), Անկարայի համալսարանի (1996 թ.) և Մոլդովայի միջազգային ազատ համալսարանի (2001 թ.) Doctor Honoris Causa պատվավոր կոչման։