Երասխի գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է. լուսանկարներ

Հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը Երասխում
Վերջին օրերին գործարանի աշխատակիցները շինհրապարակից ապրանքներ են դուրս բերել ԵՄ դիտորդների ներկայությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցներից խուսափելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի - Sputnik. Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի կառուցման վայրը փաստացի տեղափոխվել է Արարատ քաղաքի հարակից տարածք:
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ Երասխում կառուցվող գործարանն առաջիկայում կարող է տեղափոխվել ավելի անվտանգ վայր։ Դրանից հետո երկու բաժնետերերից մեկը` Virtual Funding ընկերության սեփականատեր, գործարանը կառուցող GTB ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանը հայտարարել էր, որ նման ծրագրեր այս պահին չկան, և «տեխնիկական դադարից» հետո շինարարությունը կշարունակվի։
Երասխում կառոըցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը
Նախօրեին ԵՄ առաքելությունը X–ի իր էջում գրել էր, որ իր ներկայությամբ նպաստում են նյութերի և սարքավորումների ապահով և անվտանգ տեղափոխմանը նոր վայր, սակայն մեկ ժամ անց խմբագրվել էր գրառումը։
Пост гражданской миссии ЕС в социальной сети Х
Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է Երասխի տարածքում և համոզվել, որ շինարարությունը սառեցված է։ Գործարանի կառուցման վայրում աշխատակիցներից միայն պահակն է եղել։
Հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի նոր կառուցվող շենքն Արարատում
Տեղացիները թղթակցին հայտնել են, որ գործարանը փաստացի տեղափոխվել է։ Վերջին օրերին նրանք նկատել են, թե ինչպես է աստիճանաբար շինհրապարակից հանվում ամբողջ ապրանքն ու տեխնիկան։ Նրանք նաև փաստել են, որ աշխատանքներն իսկապես տարվել են ԵՄ դիտորդերի հսկողությամբ։
«ԵՄ դիտորդները ներկա էին, որ աշխատողները կարողանան ամեն ինչ հանել, այլապես ադրբեջանցիները կրակում էին, թույլ չէին տալիս մտնել շինհրապարակ», - ասաց բնակիչներից մեկը:
Երասխում կառուցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը
Փաստացի գործարանն այժմ կառուցվում է Արարատ քաղաքին հարող տարածքում։ Ըստ Sputnik Արմենիայի տեղեկության` այնտեղ շինաշխատանքները մեկնարկել են դեռևս հուլիսին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից գործարանի տեղափոխման մասին տեղեկությունը ո՛չ հաստատեցին, ո՛չ էլ հերքեցին։
«Այս պահին քննարկումներ են ընթանում կառավարության մակարդակով», - նշեցին գերատեսչությունից:
Հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի նոր կառուցվող շենքն Արարատում
Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթն այսօր մեկնաբանություն է ստացել GTB հոլդինգից մամուլում տարածված` գործարանի տեղափոխման լուրերի մասին։
«Ոչ մի բան չի տեղափոխվել, չի կասեցվել և չի դադարեցվել։ Երասխն անպայման ունենալու է իր շարունակությունը։ Ինչպես ծրագրված ու նախատեսված էր, սա արտադրական պրոցեսի ընդամենը փուլերից մեկն է։ Թե ո՞ր փուլը, թույլ տվեք այս պահին չմանրամասնել»,– ասել են ընկերությունից։
Հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի նոր կառուցվող շենքն Արարատում
Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։
Երասխում կառոցվող հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանը
Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի սեփականատերերն են ամերիկյան Virtual Funding և CESI Global Investments ընկերությունները: Հուլիսի 14-ին նրանք համատեղ հայտարարությամբ դիմել էին Ադրբեջանին` զգուշացնելով, որ անզեն աշխատողների ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների վերսկսման դեպքում իրենք դա կդիտարկեն որպես ուղիղ հարված ամերիկյան կապիտալին:
1 / 5

Երասխում սկսված և կիսատ մնացած գործարանի շենքը

2 / 5

Հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի նոր կառուցվող շենքն Արարատում

3 / 5

Երասխում սկսված և կիսատ մնացած գործարանի շենքը

4 / 5

Հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի նոր կառուցվող շենքն Արարատում

5 / 5

Հայ-ամերիկյան մետալուրգիական գործարանի նոր կառուցվող շենքն Արարատում