Դաղստանում հինգհարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել

Պայթյունի հետևանքով տուժածներ չկան։
Sputnik
Դաղստանում հինգհարկանի շենքում պայթյուն է տեղի ունեցել, ենթադրաբար` կենցաղային գազից։ Գազի պայթյունից հետո հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքում, ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԻՆ Դաղստանի մամուլի ծառայությունից։
«Մախաչկալայում հաղորդագրություն է ստացվել, որ Սեմենդեր գյուղում (Մախաչկալայի քաղաքային շրջան) բնակելի շենքում տեղի է ունեցել գազ-օդ խառնուրդի պայթյուն։ Հրշեջ-փրկարարների ժամանելուն պես պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել 5 հարկանի բնակելի շենքի 4-րդ հարկում, որից հետո հրդեհ է բռնկվել»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Ինչպես RT-ին հայտնել են Դաղստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, պայթյունի հետևանքով տուժածներ չկան։