Վթար Լոռու մարզում. ամուսինը մահացել է, կինը` տեղափոխվել հիվանդանոց

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի–Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. կա մեկ զոհ, մեկ տուժած։ ՏԵղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 11:30-ի սահմաններում M6 միջպետական ավտոճանապարհի 39 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Արտաշես Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին»,–գրում է կայքը:
Վթարի հետևանքով Արտաշես Մ.-ն տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը` Լոռու մարզի բնակիչ 63-ամյա Սալվի Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Խոշոր վթար Լոռու մարզում. կա մեկ զոհ, 5 տուժած
Կայքը գրում է, որ մահացածն ու վիրավորը ամուսիններ են, և, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել: