ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիայի հյուսիսում տեղի ունեցած հանքի փլուզման հետևանքով մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտնել է AHaber հեռուստաընկերությունը։
«Նախնական տվյալներով` ներսում 14 անձ կա։ Հայտնաբերվել է մեկ մարդու անշնչացած մարմին»,– հայտնել է հեռուստաալիքը։
Ինչպես հայտարարել է Զոնգուլդաք նահանգի ղեկավար Օսման Հաջիբեքթաշօղլուն, հանքի 3 աշխատակից փլատակներում են։
«Դեպքի պահին հանքում 280 աշխատող է եղել, փլուզման հետևանքով միայն 4-ն են տուժել։ Մեկը ծանր վիրավոր է և փրկված, փլատակներում գտնվող ևս 3-ի հետ կապ է հաստատվել»,– ասել է նահանգապետը։
Փլուզումը տեղի է ունեցել Թուրքիայի հյուսիսում գտնվող Զոնգուլդաք նահանգում։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներ և բժիշկներ։ Միջադեպի պատճառները դեռ անհայտ են։