Պուտինն ու Կիմ Չեն Ինը շրջել են «Վոստոչնի» տիեզերակայանում և զրուցել. տեսանյութ

Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարները բանակցություններ կվարեն տիեզերակայանում շրջայցից հետո։
Sputnik
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կարճ զրույց են ունեցել «Վոստոչնի» տիեզերակայանում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Հանդիպման արարողությունը տեղի է ունեցել միասնական տեխնիկական համալիրի մեքենաների տեղադրման և փորձարկման շենքի գլխավոր մուտքի մոտ։

Հաղորդվում է, որ Պուտինը հանդիպման վայր է ժամանել մի քանի րոպե շուտ։ «Ռոսկոսմոսի» ղեկավար Յուրի Բորիսովը նախագահի հետ սպասում էր ԿԺԴՀ առաջնորդին։ Կիմ Չեն Ինը ժամանել է «Մայբախով»։ Արարողությանը հետևել են ռուս և հյուսիսկորեացի լրագրողներ։

Տիեզերակայանում շրջայցից հետո նախատեսվում են բանակցություններ պետությունների ղեկավարների միջև։
ԿԺԴՀ ղեկավարը գնացքով էր ժամանել «Վոստոչնի» տիեզերակայանի երկաթուղային կայարան։
Կիմ Չեն Ինը Ռուսաստանի Դաշնություն է այցելել Պուտինի հրավերով. Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինի և Կիմ Չեն Ինի բանակցություններում կքննարկվեն երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ առևտրատնտեսական։ Ինչպես նաև մտքեր կփոխանակվեն տարածաշրջանում տիրող իրավիճակի և ընդհանրապես միջազգային հարցերի շուրջ։