Հայաստանում զինծառայող է մահացել

Զինծառայողի սաղավարտ
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը»,- ասված է հաղորդագրությունում:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:
Պայթյունի հետևանքով մահացած 2 զինծառայողի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ