Երևանի բնակիչներն այժմ «Յանդեքս» քարտեզի միջոցով իրական ժամանակում կարող են տեսնել, թե ինչպես է տեղաշարժվում հասարակական տրանսպորտը: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Առայժմ յոթ երթուղիների ավտոբուսներում են անհրաժեշտ սարքավորումներ տեղադրվել`
N2
N25
N32
N34
N37
N61
N77
Հասարակական տրանսպորտի տեղաշարժը տեսնելու համար անհրաժեշտ է բջջային հավելվածով բացել «Յանդեքս» քարտեզը։ Դրանից հետո կտեսնեք, թե որտեղ է այդ պահին գտնվում անհրաժեշտ երթուղու ավտոբուսը, իսկ սեղմելով «կանգառներ» նշանին՝ կիմանաք նաև, թե այն քանի րոպեից կհասնի ձեր կանգառ:
Տեղեկատվությունը թարմացվում է յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ:
«Առաջիկա 2 ամսում 50 երթուղիների տարբեր տեղատարողության ավելի քան 500 ավտոբուսներ ու տրոլեյբուսներ կվերազինվեն անհրաժեշտ տեխնիկական միջոցներով»,– տեղեկացնում են քաղաքապետարանից:
Համակարգի թվայնացմանը զուգահեռ երևանյան ավտոբուսներում հասանելի կլինի նաև անվճար wi-fi։