Բավրա–Գյումրի ճանապարհին բենզատարը 30 մ գլորվել է և շրջվել. 41–ամյա վարորդը մահացել է

Բավրա–Գյումրի ճանապարհի ավտովթարը
Վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Բավրա–Գյումրի ավտոճանապարհին բենզատար մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 12-ին, ժամը 23։34-ին Ցողամարգ գյուղի մոտ՝ «Ղոչի աղբյուր» կոչվող տարածքում։
Բավրա–Գյումրի ճանապարհի ավտովթարը
«Պարզվել է, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «GAZ» մակնիշի բենզատար ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Մ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մետր գլորվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում»,– ասված է հաղորդագրությունում։
Վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 50 մետր հեռավորության վրա. վառելիքի արտահոսք չի նկատվել։