ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Վոլգոգրադի մարզում պլանային ուսումնամարզական թռիչք իրականացնելիս Սու-24 է կործանվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ թռիչքն իրականացվել է առանց մարտալրակազմի, ինքնաթիռն ընկել է ամայի տարածքում։
Դեպքի վայր են ուղարկվել որոնողափրկարարական ծառայության Մի-8 ուղղաթիռներ: