Մեկ շաբաթում ՀՀ մարզերում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության կանոնների 348 խախտում

Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել են ոչ սթափ մեքենա վարելու, սահմանված արագությունը գերազանցելու և այլ խախտումներ։
Sputnik
ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 4–ից 11–ը Արմավիրի, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն և հայտնաբերել ճանապարհային երթևեկության կանոնների 348 խախտում։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 7 տրանսպորտային միջոց»,–նշվում է հաղորդագրության մեջ։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու 2 դեպք, ծխախոտ և բջջային հեռախոս օգտագործելու 12 դեպք, սահմանված արագության գերազանցման 33 դեպք։ Բացի այդ, մեկ մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 23 մեքենա եղել է թաղաթապատված դիմապակիով և կողային հայելիներով, 4–ը` ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով, 4–ը` արտաքին լուսավորության սարքերի անսարքությամբ։
Ոչ սթափ վարորդը Երևանում փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալված է
Ընդգծվում է, որ նմանօրինակ ուժեղացված ծառայությունները կրելու են պարբերական բնույթ։