ԿԽՄԿ-ի ղեկավարն ու Բայրամովը քննարկել են դեպի Ստեփանակերտ 2 երթուղով ճանապարհների բացումը

Լաչինի միջանցքն ամբողջությամբ արգելափակված է հունիսի 15-ից, հումանիտար բեռներն այժմ չեն հասնում նույնիսկ ԿԽՄԿ-ի գծով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – -Sputnik. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրիանա Սպոլյարիչ-Էգգերի հետ հանդիպմանը քննարկել է Աղդամով (Ակնա) և Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքով Ստեփանակերտ տանող ճանապարհների զուգահեռ բացումը։ Տեղեկությունը հաղորդում է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:
Բայրամովը նշել է, որ անհրաժեշտ է զուգահեռաբար օգտագործել ճանապարհները ԿԽՄԿ միջնորդությամբ հայերի կարիքները բավարարելու համար՝ պահպանելով Ադրբեջանի օրենսդրությունը և համապատասխան ընթացակարգերը:
Ավելի վաղ Ասկերանի տարածքով Ստեփանակերտ էր ժամանել ռուսական Կարմիր խաչի մարդասիրական օգնությամբ բեռնատարը: Ընդհանուր առմամբ առաքվել է 15 տոննա բեռ, ներառյալ 1000 մթերային հավաքածու, որոնք ներառում են հացահատիկային ապրանքներ, ալյուր, շոգեխաշած միս և երկար պահպանման ժամկետ ունեցող այլ ապրանքներ:
Ռուսական Կարմիր խաչի աշխատակիցներն այժմ Լեռնային Ղարաբաղում սկսում են առաքված ապրանքների բաշխման գործընթացը։